ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 18, 2017

2017 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 14:00 Փոքր Վեդու Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի կունենա <<Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել>> խորագրով  միջոցառում՝ նվիրված  Գոռ Օհանյանի հիշատակին:

Ձեր ներկայությունը ցանկալի է:

Կազմակերպիչ՝ 10-րդ դասարան, դասղեկ՝  Հ. Հարությունյան, ԾԽ նախագահ՝ Կ. Աղազարյան


ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՈՉՈՒՄ Է

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 18, 2017

 

Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ  և պատմության ուսուցչուհի Փառիկ Նաղդալյանը  աշկերտների ամենասիրելի ուսուցիչներից է:

Չնայած երիտասարդ  տարիքին` ուսուցչուհին   հասել է մեծ հաջողությունների ու ձեռքբերումների:

Նա 2005 թվականից դասավանդել է <<Հեյֆեր>>  միջազգային կազմակերպության <<Այո>>  մանկապատանեկան արտադպրոցական խմբակի  <<Քաղաքացիական կրթություն և իրավունք>> ոլորտը:

Փառիկ Նաղդալյանը 2013 թվականին մասնակցել է Հայ Առաքելակաան Եկեղեցու և ՀՀ Կրթության և գիտության նաախարարության կողմից հայտարարված <<Լավագույն ուսուցչի>> մրցույթին և զբաղեցրել երրորդ մրցանակային տեղը:

Նրա նախաձեռնությամբ դպրոցի ավագ դասարանների լավագույն աշակերտներից ձևավորվեց <<Արատտա>> թիմը, որը 2014 և 2015 թվականներին հաջողությամբ հանդես եկավ <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության կողմից կազմակերպված <<Զարթոնքի սերունդ>> ինտելեկտուալ խաղ-մրցույթին` երկու տարի անընդմեջ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Ուսուցչուհին անվերջ պրպտումների մեջ է, մասնակցել է բազմաթիվ նորարարական ծրագրերի և նախագծերի:

2017  թվականին դպրոցը <<Արարատյան բակալավրիատ>> Կրթության գերազանցության ազգային ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրեց: Ծրագիրը մեծ հնարվորություններ է տալիս ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին` զինելով նրանց նորագույն մեթոդներով,  ուսուցման կազմակերպման նորարարական միջոցներով:

Դպրոցն ընդգրկվեց թեկնածու դպրոցների կազմում:

<<Արարատյան բակալավրիատ>> ծրագրի կողմից հայտարարված ուսուցիչների մասանգիտական  զարգացման և հավաստագրման ծրագրին մասնակցեցին դպրոցի 2 ուսուցիչներ` Փառիկ Նաղդալյանը և Տաթևիկ Հակոբյանը: Փառիկ Նաղդալյանը, հաջողությամբ հաղթահարելով ընտրական փուլը, ընդգրկվեց ծրագրում և այժմ մեծ հաջողությամբ պատրաստվում է հավաստագրման գործընթացին:

Ուսուցչուհին ակտիվորեն մասնակցում է ԿՏԱԿ-ի Կրթական ֆորումի քննարկումներին, տեղադրում և վարում է ուսուցիչների համար օգտակար թեմաներ, որի համար 2017 թվականին արժանացել է շնորհակալագրի, բազմաթիվ ուսումնամեթոդական նյութեր է տեղադրել  Հայկական կրթական միջավայրի  <<Պաշարների շտեմարանում>>:

2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ  ԿԳ նախարարի №1618-Ա  հրամանով  ուսուցչուհուն շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարկարգ:

Հպարտ ենք, որ ունենք Փառիկ Նաղդալյանի պես լավ ընկեր ու  նվիրյալ մակավարժ: Նրա անցած ճանպարհը ուղենիշ է սկսնակ մանկավարժների համար:

 


ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 11, 2017

 

Մեկնարկեց   <<Այբ>> կրթական հիմնադրամի  կողմից կազմակերպված <<Հեռավար ուսուցում-հանրահաշիվ>> ծրագիրը, որի նպատակն է`  կիրառելով ժամանակակից ծրագրերն ու տեխնոլոգիաները, աշակերտներին  լրացուցիչ կրթություն տալ: Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են դպրոցի 7-11-րդ դասարանների թվով 15 աշակերտներ:

Դպրոցը ակտիվորեն  համագործակցում է <<Այբ>>  կրթական հիմնադրամի հետ: Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցում անցկացվում են <<Կենգուրու>> — միջազգային մաթեմատիկական  և <<Մեղու>> — հայերենի  խաղ- մրցույթները:

Այս ուսումնական տարում դպրոցը առաջին անգամ մասնակցեց <<Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար>>- ռուսաց լեզվի միջազգային խաղ-մրցույթին, որին մասնակցեցին  21 աշակերտներ: Մրցույթի անցկացումը էլ ավելի մեծացրեց աշակերտների հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ:

Նախորդ ուսումնական տարվանից դպրոցը մասնակցել է <<Արարատյան բակալավրիատ>>  կրթության գերազանցության ազգային ծրագրին և ընդգրկվել թեկնածու դպրոցների կազմում: Դպրոցի պատմության ուսուցչուհի Փառիկ Նաղդալյանը  մասնակցում է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրին:

Հեռավար դասընթացները, մրցույթները, ինտերակտիվ ծրագրերի և գործիքների կիրառումը  կնպաստեն  ուսման արդյունավետության  ու որակի բարձրացմանը:

 


ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 22, 2017

Նոյեմբերի 2-ի տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի տարածքային փուլը: Դպրոցի հավաքականը շախմատի  ուսուցիչ Նորիկ  Մելքոնյանի գլխավորությամբ ակտիվ մասնակցություն ունեցավ  և գրավեց առաջին տեղը:  Հավաքականի կազմում էին 8-րդ դասարանի աշակերտներ Հարություն Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հովսեփ Պետրոսյանը և 6-րդ դասարանի աշակերտուհի Լիլիա  Հովհաննիսյանը: Դպրոցի սաները հաջողությամբ ավարտեցին այս փուլը և պատրաստվում են օլիմպիադայի մարզային փուլին:

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում հաղթանակ մարզային փուլում:

 

 


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ՜ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 4, 2017


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 20, 2017

 

Սեպտեմբերի 20-ին  VIIIա  և   VIIIբ   դասարանները  դասղեկներ Լիդա Համբարձումյանի և Ռիտա Մովսիսյանի գլխավորությամբ  Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել :

Պատմության էջերը թերթելիս հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի ժողովուրդների, որոնք կարողացել են դիմակայել ժամանակի հարվածներին ու չեն փոշիացել դարերի ընթացքում, կարողացել են համարձակ նայել մահվանն ու ծնկի բերելԱվելին, կարողացել են սարսափ ներշնչել ոսոխին ոչ միայն բազկի ուժով,այլև ոգու խիզախությամբ

Հայն այն ժողովուրդներից էր, որ ոչ թե  գոյատևեց դաժան դարերի փորձություններում, այլ հերոսացավ պատմության քառուղիներում և իր անունը գրեց դարերի հիշողության մեջ:

Հայն այն քչերից էր, որ կարողացավ երկարատև մաքառումների շնորհիվ ձեռք բերած մի բուռ հողով ու իր նվիրյալներով պատմություն կերտել,ծնկի բերել թշնամուն, ընկճել ոչ միայն ուժը, այլև գոռոզ հոգին,ստրկամիտ ու բռնակալ էությունը:

Հայն էր,որ կարողացավ ապացուցել աշխարհին, որ գոյության կռվում հաղթում է նա, ով սպանում է իր մեջ ծվարած ստրուկին, ու որպես հավերժի ճամփորդ` ի լուր ամենքին հայտնեց, որ ով չի ուզում մեռնել, հնարավոր չի սպանել նրան, նա արժանի է հավերժության

Այս ամենի շնորհիվ է,որ մենք այսօր ունենք ազատ ու անկախ Հայաստան:


ԳԻՏԵԼԻՔԸ ՀԶՈՐ ՈՒԺ Է

Posted by: | Posted on: Մայիսի 2, 2017

Դպրոցի շախմատի թիմը Ն. Մելքոնյանի ղեկավարությամբ ՀՀ դպրոցականների 11-րդ օլիմպիադայի մարզային փուլում գրավել է 2-րդ հորիզոնականը:

Հովհաննիսյան   Լիլիա Արթուրի  — 5-րդ դասարան

Հովհաննիսյան  Հովհաննես  Արթուրի-  7-րդ դասարան

Խաչատրյան  Հարություն  Արամի  — 7-րդ դասարան

Պետրոսյան   Հովսեփ  Պետրոսի  — 7-րդ դասարան

 


Read More …


Մարտ ամսվա գերազանցիկները

Posted by: | Posted on: Ապրիլի 26, 2017

Ներկայացվում է 2017 թվականի մարտ ամսվա գերազանցիկների անվանացանկը ըստ dasaran.am կայքի տրամադրած տվյալների:

  1. Հովհաննիսյան Սեդա  IIա դասարան

  2. Գրիգորյան Վրեժ  — IIբ դասարան

  3. Սողոմոնյան Դավիթ III

  4. Սարիբեկյան Խաչիկ III

  5. Զադոյան Տաթևիկ III

  6. Ալթունյան Մարի III

  7. Ստեփանյան Գոռ IVբ դասարան

  8. Մարգարյան Լաուրա IVբ դասարան

  9. Եփրեմյան Ծովինար VIբ դասարան

  10. Աղաջանյան  Մարիամ VIա դասարան

  11. Սողոմոնյան Համլետ  V դասարան

  12. Վահանյան Լիզա VI դասարան

  13. Սարգսյան Սվետիկ XIIա դասարան


Հունվար ամսվա գերազանցիկները

Posted by: | Posted on: Փետրվարի 19, 2017

Ներկայացվում է 2016 թվականի հունվար ամսվա գերազանցիկների անվանացանկը ըստ dasaran.am կայքի տրամադրած տվյալների:

  1. Հովհաննիսյան  Գոհար —    IIա դասարան

  2. Գրիգորյան  Հայկ —                 IIա դասարան

  3. Խաչատրյան Ռուզաննա — IIա դասարան

  4. Շերոյան  Ինեսա —                   IIա դասարան

  5. Ղուկասյան  Անգին —             IIբ դասարան

  6. Մուրադյան  Մարիամ —        IIբ դասարան

  7. Դավթյան Մարիամ —             IIբ դասարան

  8. Սողոմոնյան  Դավիթ —         III դասարան

  9. Աղաջանյան Մարիամ-        IVա դասարան

  10. Գրիգորյան  Ժանետա —       IVբ դասարան

  11. Զաքարյան  Նելլի —                IVա դասարան

  12. Մարգարյան  Լաուրա —       IVբ դասարան

  13. Ստեփանյան  Գոռ —               IVբ դասարան

  14. Ժուռոյան  Ազատ  —               V դասարան

  15. Սարգսյան  Դավիթ —            V դասարան

  16. Հարությունյան Աղասի —  VI դասարան

  17. Սարգսյան Մելինե —            VI դասարան

  18. Սարգսյան  Սվետիկ  —        XIIա դասարան

 

Աղբյուրը՝  dasaran.am կայք


Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Մ Ա Ն Ո Ր Ե Վ Ս Ո Ւ Ր Բ Ծ Ն Ո Ւ Ն Դ….

Posted by: | Posted on: Հունվարի 4, 2017

Ողջու՛յն, աշխարհ:

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 19, 2016

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!